Հունվարի 22-ի որոնողական աշխատանքների արդյունքում Ֆիզուլիի շրջանում հայտնաբերվել է 5 զինծառայողի աճյուն։ Զինծառայողների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշել է ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Հունվարի 23-ին որոնողական աշխատանքներ կիրականացվել Թալիշ-Մատաղիսի, Վարանդայի (Ֆիզուլու), Քաշաթաղի շրջանի ուղղություններով։ Մինչ օրս կատարված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1256 աճյուն: