Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ անհետ կորած անձանց հարազատների հետ այցելել է Գանձասարի եկեղեցի։
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր անհայտ կորած քաղաքացիների մի խումբ հարազատների հետ այցելել ենք Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի և մասնակցել Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանի ձեռամբ մատուցված ծիսակարգին»,- ասված է գրառման մեջ: