Ավարտվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին բաղադրիչի փուլը։ РИА новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է խաղաղապահ ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Դմիտրի Պերեպելկինը։
«Ավարտվել է խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի պատվաստման առաջին փուլը։ Սահմանված գրաֆիկի համաձայն՝ այս պահի դրությամբ պատվաստվել է ավելի քան 1 900 ռուս զինծառայող»,- լրագրողներին հայտնել է Պերեպելկինը։ Նա նշել է, որ Արցախում շարունակում է պահպանվել հրադադարը, չեն արձանագրվել դրա խախտման դեպքեր։
ՌԴ խաղաղապահների աջակցությամբ Արցախ է վերադարձել 51 216 տեղահանված։ Ռուսական ինժեներասակրավորային խմբերի կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է 23 837 պայթուցիկ սարք։