Հունվարի 30-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի նիստում կքննարկվի նաև Լեռնային Ղարաբաղի տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը։
Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել են ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի ծառայությունից։
«Կողմերի փոխադարձ համաձայնությամբ հայկական կողմի առաջարկով Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետների և Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահի համատեղ նախագահությամբ ավելի վաղ նախատեսված եռակողմ աշխատանքային խմբի առաջին նիստը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 30 – ին Մոսկվայում»,-նշել են մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի նիստը կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս: