Ռազմական բժիշկներն ավարտել են Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի պատվաստումը Sputnik V պատվաստանյութի առաջին բաղադրիչով, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ըստ ժամանակացույցի՝ պատվաստվել է ավելի քան 1,9 հազար ռուս զինծառայող: Պատվաստումն իրականացվել է կամավոր կերպով ինչպես շարժական դաշտային հիվանդանոցում, այնպես էլ բոլոր դիտակետերում շարժական բժշկական խմբերի կողմից, ուր պատվաստանյութը հասցվել է հատուկ ջերմային տարաների մեջ, ինչը երաշխավորում է դրա անվտանգությունը փոխադրման ընթացքում:
Երկրորդ բաղադրիչով պատվաստումը նախատեսվում է ավարտել մինչ փետրվարի 28-ը:
Հիշեցնենք, որ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, Լեռնային Ղարաբաղում հրադադարի և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորախումբ։