Հունվարի 30-ին Աղդամի շրջանում կսկսի աշխատել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը: Այս մասին հայտնում է РИА новости-ն՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին։
Նշենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի վերջին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ թուրքական կողմը 60 ռազմական անձնակազմի ներկայացուցիչների է ուղարկել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեկտեմբերի 12-ին հայտարարել է Աղդամում Լեռնային Ղարաբաղի հարցով ռուս-թուրքական դիտարկման կենտրոնի ստեղծման մասին։