Հայաստանը 2017 թվականի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ներկայացրած Միշան (Միքայել Գրիգորյան), WarGonzo նախագծի հեղինակներ Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը Արցախին նվիրված երգ են ներկայացրել, որը նվիրված է Ղարաբաղյան երկրորդ պատերազմին։
Միշան ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը շուտով Արցախի մասին ֆիլմեր են ներկայացնելու։
Երգի խոսքերը գրել են Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը, երաժշտությունը՝ Միշան և Անտոն Վիլինսկին: