Ռուսաստանը պատրաստվում է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի փետրվարի 5-ի այցի ընթացքում ԵՄ-ի հետ ներկայիս հարաբերությունների բնույթով պայմանավորված շատ լուրջ զրույցի։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ ռուս լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
Հանդիպման ընթացքում կքննարվեն նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության կայունացմանն առնչվող հարցեր։