Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության որոնողական ջոկատներն այսօր աշխատանքներ կիրականացնեն Հադրութի ու Ֆիզուլիի ուղղություններով։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։
Նշենք, որ նախորդ օրը որոնողական աշխատանքներ չեն իրականացվել, ուստի նոր աճյուններ չեն հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ որոնողական աշխատանքների արդյունքում 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 31-ը հայտնաբերվել է ընդհանուր 1345 աճյուն: