Ֆիզուլիի ու Ջաբրայիլի հատվածում առավել վաղ նախատեսված՝ զոհված զինծառայողների մարմիների որոնողական աշխատանքները չեն իրականացվել, քանի որ ադրբեջանական կողմը թույլ չի տվել՝ կապված ինչ-որ աշխատանքների հետ։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Հադրութ քաղաքի հատվածում երեկվա իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1 զոհվածի աճյուն: Քաղաքին շատ մոտիկ է գտնվել աճյունը, այդ իսկ պատճառով վիճելի է՝ քաղաքացիակա՞ն անձ է, թե՞ զինվորական, դա արդեն պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,-հայտնեց Թադևոսյանը։
Ընդհանուր առմամբ, առայսօր հայտնաբերվել են 1355 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ: