Արցախի պաշտպանության բանակը ոչ թե կազմալուծվում է, այլ վերակազմավորվում: «Հայկական ժամանակի» հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Քայլեր են ձեռնարկվում արագ անցում կատարելու պրոֆեսիոնալ բանակի: Քննարկվում է ժամկետային զինծառայողների զինծառայության ժամանակը վերանայելու եւ կրճատելու հարցը»,- հավելեց Պողոսյանը:
Ավելի վաղ, Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել՝ հերքելով վերջին օրերին շրջանառվող մի շարք, այդ թվում՝ Արցախի ՊԲ կազմալուծման, Ստեփանակերտի որոշ տարածքներ ադրբեջանցիներով բնակեցնելու մասին լուրերը։