Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը այսօր հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Անդրադարձել են նաև 2021թ. հունվարի 30-ին Մոսկվայում տեղի ունեցած երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ աշխատանքային խմբի նիստի արդյունքներին: Քննարկվել են նաև երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները»,-ասված է հաղորդագրության մեջ: