Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել փախստականների անվտանգ վերադարձը Արցախի տարածք: Այսօրվա դրությամբ, ընդհանուր առմամբ, նախկին բնակության վայր է վերադարձել է 52 231 մարդ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Այս մասին փետրվարի 5-ին հայտնել է Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի կենտրոնի ղեկավարի տեղակալ, գնդապետ Դմիտրի Պերեպելկինը:
Նրա տեղեկատվության համաձայն՝ ռուսական ինժեներա-սակրավորների խմբերը շարունակում են չպայթած զինամթերքի որոնման և ոչնչացման աշխատանքները: Այսօրվա դրությամբ ստուգվել է 1087 շենք, 280 կմ ճանապարհ, մաքրվել է ավելի քան 1079 հեկտար տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է 24 014 պայթուցիկ նյութ: