Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի անձնակազմը շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և ռազմական գործողությունների պահպանման վերահսկողության խնդիրները:
«Մենք գտնվում ենք ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնում, որտեղ ռուս և թուրք զինծառայողները Լեռնային Ղարաբաղում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության ընդհանուր խնդիր են կատարում: Մենք պատրաստ ենք աջակցել այդ գործընթացին», – ասել է համատեղ կենտրոնի ռուսաստանցի ներկայացուցիչ գնդապետ Միխայիլ Զավալկինը:
Իրադրության մոնիթորինգն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով անօդաչու թռչող սարքերի, մասնավորապես «Ֆորպոստ» և «Օռլան-10» անօդաչու թռչող սարքերի օգնությամբ: Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,- հայտնել է Միխայիլ Զավալկինը։
«Կենտրոնի ռուսական մասի հերթապահ հերթափոխը բաղկացած է օպերատիվ բաժանմունքի սպաներից, կապի սպաներից, թարգմանիչներից և անօդաչու թռչող սարքերի օպերատորներից», – հավելել է նա:
Համատեղ կենտրոնի զինծառայողներն անընդհատ ստանում են անօդաչու թռչող սարքերից պատկեր կառավարման կետ, որտեղ վերլուծվում են ռազմական տեխնիկայի, անձնակազմի բոլոր տեղաշարժերը, ինչպես նաև արձանագրվում են կողմերի շփման գծի հատման բոլոր փաստերը:
Համատեղ կենտրոնի հերթապահ հերթափոխով իրականացվում է ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումների վերաբերյալ տեղեկատվության հավաքումը, ամփոփումը և ստուգումը, դիտարկվում են ցանկացած բողոքներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների չկատարման հետ կապված հարցերի կամ խնդիրների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման և բոլոր ռազմական գործողությունների վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը տեղակայվել է 2021 թվականի հունվարի 30-ին Ադրբեջանի Հանրապետության տարածքում ՝ 2020 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված հուշագրին համապատասխան:
Ռուսաստանի եւ Թուրքիայի զինված ուժերից պարիտետային հիմունքներով համատեղ կենտրոնի կազմում ներկայացված են ազգային զորախմբեր ՝ իրենց հրամանատարների ղեկավարությամբ (յուրաքանչյուր կողմից մինչեւ 60 զինծառայող):