Փետրվարի 5-ին Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է «The HALO Trust» կազմակերպության ներկայացուցիչներին: Ինչպես փոխանցում են հանձնակատարի գրասենյակից, Մայլզ Հոթորնը և Ամասիա Զարգարյանը Զարեհ Սինանյանին ներկայացրին Արցախում իրենց կողմից հետպատերազմյան շրջանում իրականացվող գործունեությունը, ներառյալ` չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման ուղղությամբ աշխատանքները: Հանդիպման ընթացքում ընդգծվեց, որ «The HALO Trust»-ը շարունակում է իր գործունեությունը նաև սփյուռքյան կազմակերպությունների և անհատների աջակցության շնորհիվ:
Նախքան պատերազմը «The HALO Trust»-ում աշխատում էր շուրջ 270 տեղացի, և կազմակերպությունը պլանավորում է շարունակել լինել Արցախի խոշոր գործատուներից մեկը: