ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Հարգելի հայրենակիցներ
Տեղեկացնում ենք, որ այսօր ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները ինժեներահետախուզական, միաժամանակ զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ, Մոխրաթաղ, Ճանկաթաղ բնակավայրերում և հարակից բնակավայրերում:
«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը պայթեցման աշխատանքներ է նախատեսում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքներում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում»։
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: