Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը գրառում է արել, որում ասված է․
«Արցախում իրականացվելիք խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վերաբերյալ տեղի է ունեցել խորհրդակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ և ՀՀ կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ:
Նախանշվել են առաջիկա ծրագրերը, դրանց ուղղվելիք ֆինանսական հատկացումները եւ հետագա քայլերը»։