Սյունիքի մարզի Սրաշեն ու Շիկահող համայնքներից ահազանգ եմ ստացել, որ մարդիկ կրակոցների ձայներ են լսել։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեցրեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Նա նշեց, որ կրակոցներն, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական կողմից են։
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց, որ տեղեկություն չունի կրակոցների մասին, բայց կփորձի ճշտել։
«Ինչ վերաբերում է շփման գծին, ապա ՊՆ-ն ամեն օր ներկայացնում է իրավիճակը։ Դեկտեմբերից մինչ այսօր շփման գծում մենք չունենք որևէ սպանություն։ Միայն մեկ վիրավորում ունենք Շուշիում։
Որևէ միջադեպ, որն արձանագրվել է մեր կողմից, չկա։ Զինադադարի խախտումներ եղել են, ասենք՝ օրական 5 փամփուշտի կրակոց, բայց ո՛չ մեր ուղղությամբ։
«Այսօր հանդիպել եմ Մուրադովի հետ և բարձրացրել եմ այդ հարցը։ Ինքն այդ հարցը դրել է Իլհամ Ալիևի առջև։ Կա կրակոց՝ մենք ֆիքսում ու փոխանցում ենք խաղաղապահ զորքերին»,- ասաց նախարարը։