Հայ ռազմագերիների վերադարձի հարցով Ռուսաստանն աշխատում է և՛ հայ, և՛ ադրբեջանցի գործընկերների, և՛ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հետ։
Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Բոլորովին վերջերս ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի միջնորդությամբ տեղի է ունեցել ռազմագերիների հերթական փոխանակումը, տուն են վերադարձել 1 ադրբեջանցի և 5 հայ զինծառայող։ Ընդհանուր առմամբ, մենք ելնում ենք նրանից, որ այս հարցի լուծումը պետք է իրականացվի «բոլորը՝ բոլորի դիմաց» բանաձևով»,- նշել Է Զախարովան: