Մեկ օրում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանի տարածքից Արցախ է վերադարձել 26 փախստական։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: 2020թ. նոյեմբերի 14-ից մինչ օրս, ընդհանուր առմամբ, նախկին բնակության վայր է վերադարձել 52 473 մարդ։
«Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորների խմբերը շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Մեկ օրում մաքրվել է 15 հա տարածք, 5 կմ ճանապարհ, 17 տուն, հայտնաբերվել և դուրս է բերվել 11 պայթյունավտանգ առարկա»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահված անձանց և զոհվածների մարմինների փոխանակում։