Հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել առաջին Արցախյան պատերազմի ժամանակ, ենթադրաբար, անհետ կորած ադրբեջանցի քաղաքացիների 7 աճյուն: Այս մասին հաղորդում է Interfax-ը։
Գերատեսչության տվյալներով ՝ ադրբեջանական կողմն այդ ուղղությամբ աշխատում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հետ։
«Ուրբաթ օրը Ադրբեջանի ռազմական դատախազության, առողջապահության նախարարության Դատաբժշկական փորձաքննության և ախտաբանական անատոմիայի միավորման ներկայացուցիչների մասնակցությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ադրբեջանական կողմին է հանձնվել յոթ աճյուն, որոնք ենթադրաբար, ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին անհետ կորած Ադրբեջանի քաղաքացիներ են», – ասված է հաղորդագրության մեջ: