Փետրվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այց կկատարի ՌԴ, որի շրջանակներում հանդիպելու է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳ նախարարությունից:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հումանիտար աջակցության ցուցաբերման, ենթակառուցվածքի վերականգնման, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վրա:
Հանդիպմանը նաև կհամաձայնեցվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքները: