ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փորձում է հնարավորինս անխոչընդոտ դարձնել շահառուների՝ աջակցությունից օգտվելու գործընթացը։
Ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց տրվող միանվագ աջակցության համար դիմումների՝ օնլայն եղանակով լրացման կարգը հետևյալն է․
Պետք է մուտք գործել online.ssa.am կայք, անցնել «Արցախում վիրավորում ստացած անձանց աջակցության դիմում» տարածք։ Ապա «Դիմումի մուտքագրում» կոճակը սեղմելով՝ անցնել և մուտքագրել էլեկտրոնային հասցեն, ստուգիչ կոդն ու շարունակել՝ ըստ հրահանգների։
Մանրամասները՝ տեսանյութում․