Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ որոնողական ջոկատներն այսօր աշխատանքներ չեն իրականացնի որևէ ուղղությամբ։
Այս մասին Armenia Today-ին հայտնեց ԱԻՊԾ մամուլլի խոսնակ Հունան Թադևոսյանը։
«Դա կապված է երեկ Հայաստանին 106 զոհվածի մարմին հանձնելու հետ»,- ասաց Թադևոսյանն ու հավելեց, որ առաջիկայում աշխատանքները կվերսկսեն։
Հիշեցնենք, որ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ևս 106 աճյուն:
Արցախի փրկարարները ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, մարմինները վերադարձրել են Ստեփանակերտ: Բոլորն անճանաչելի են:
Ենթադրվում է, որ տղաները նախապես հուղարկավորված են եղել և դիերը արտաշիրիմումից հետո փոխանցվել են Վարանդայի (Ֆիզուլի), Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) շրջաններից: