Արցախում 2020 թվականի դեկտեմբերի 10-ի դրությամբ գործող հասարակակական կազմակերպությունները դատախազություն էին ներկայացրել հանցագործության մասին հաղորդում, որում առկա էին տեղեկություններ պատերազմի ընթացքում մի խումբ քաղաքացիների կողմից հակառակորդի զինված ուժերին թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ։
Օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու համար սույն թվականի փետրվարի 15-ին ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե։