Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները իրավիճակի վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում, շարունակում են տեղանքի մաքրումը պայթյունավտանգ առարկաներից և ապահովում են Լեռնային Ղարաբաղ փախստականների անվտանգ վերադարձը:
Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարումը քննարկվել է փետրվարի 17-ին՝ Ռուսաստանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի, ինչպես նաև Ռուսաստանի ԱԳ նախարարի և Ադրբեջանի արտգործնախարարի հեռախոսազրույցների ընթացքում, այն քննարկվել է նաև Մոսկվայում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի՝ նրա հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ»,- նշել Է Զախարովան:
Նրա խոսքով՝ շարունակվում են եռակողմ աշխատանքները՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ աշխատանքային խմբի շրջանակներում: Այդ խմբի փետրվարի 12-ին տեսակոնֆերանսի ռեժիմով տեղի ունեցած երկրորդ նիստի արդյունքները ներկայացված են Ռուսաստանի Դաշնության կառավարության կայքում: