Տվյալներ այն մասին, որ «Գորշ գայլեր» կազմակերպությունը պատրաստվում է ինչ-որ նախագծեր իրականացնել Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես Շուշի քաղաքում, Ռուսաստանը չունի։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին։
«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղը հավաքական ջանքերով վերադառնում է խաղաղ կյանք, և դրա համար անհրաժեշտ է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ հարևան բոլոր երկրները գործեն միասնական դիրքերից և աջակցեն տարածաշրջանի տարածքում ապրող բոլոր ժողովուրդների միջև երկխոսության հաստատմանը, օգնեն տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, ապահովեն պատմական և մշակութային հուշարձանների պահպանությունը»,- ասել Է Զախարովան:
«Երբ ես խոսում եմ միասնական դիրքորոշումների մասին, առաջին հերթին պետք է ելնել կայուն խաղաղության հաստատումից, որի հիման վրա մարդիկ, վերադառնալով տարածաշրջան, կյանք կկառուցեն մի շարք ուղղություններով՝ տնտեսություն, ֆինանսներ, տնտեսական կապեր, տրանսպորտ, լոգիստիկա», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: