Ներկայացնում ենք հեռուստալրագրող Սվետլանա Կուլչիցկայի հարցազրույցը՝ Պարգև սրբազանի հետ:
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հարցազրույցի ժամանակ խոսել է Թուրքիայի նեոօսմանական հավակնությունների մասին, անդրադարձել նաև Թուրքիայի` Ռուսաստանին Հարավային կովկասից դուրս մղելու ցանկությանը: Նա խոսել է նաև Շուշի կորստի, անդրադարձել խաղաղապահներին ու շեշտել նաև այն մասին, որ պետք է շարունակել արարել ու պայքարել:
Հարցազրույցը տեղի է ունեցել 2020թ. դեկտեմբերին, երբ հեռուստալրագրողն այցելել էր Արցախ, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ եղել են նաև Դադիվանքում:
Հիշեցնենք, որ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը ղեկավարել է 1989թ. -ից: Այս տարի ազատվել է թեմի առաջնորդի պաշտոնից և նշանակվել Հայրապետական պատվիրակ՝ հատուկ հանձնարարություններով: