Փետրվարի 15-ից որոնողական աշխատանքներ չեն իրականացվում: Այս մասին հայտնել է Արցախի ԱԻՊԾ-ն:
Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ:
Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով:
Հիշեցնենք, որ մինչ այս պահը հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուններ: