2020-ի նոյեմբերի 14-ից առ այսօր 52.700 մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղի նախկին բնակության վայրեր, հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ այժմ չպայթած զինամթերքից մաքրվել է 1491 հա տարածք, 462 կմ ճանապարհ, 4667 բնակելի շենք, ներառյալ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24.891 պայթուցիկ նյութ:
Բացի այդ, ռուս խաղաղապահներն ապահովել են Ադրբեջանի զինված ուժերի չորս ավտոմեքենաների ավտոշարասյունների անվտանգ տեղաշարժը: