Բազմաթիվ կացության կազմակերպման ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր Հայաստանում հյուրընկալել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանում գտնվող չափահաս Արցախի քաղաքացիների:
Նրանք բախվել են ֆինանսական խնդիրների, որի նպատակով անհրաժեշտ է տրամադրել համապատասխան սոցիալական աջակցություն:
Կառավարության հինգշաբթի օրվա նիստին ընդունվեց նախագիծ, որով կանոնակարգվում է ծախսերի փոխհատուցման եռամսյա սոցիալական աջակցությունը:
Եռամսյա դրամական օգնությունը նշանակելու և վճարելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը՝ էլեկտրոնային եղանակով՝ ներկայացվող դիմումի հիման վրա:
Սահմանվում են դիմումը ներկայացնելու, մերժելու, դիմողի հետ հետադարձ կապն ապահովելու, տվյալները համադրելու հետ կապված ընթացակարգերը:
Սահմանվում են նաև եռամսյա դրամական օգնության վճարման եղանակը, վճարման ժամկետները և այլն: