Ռուս խաղաղապահներն ուխտավորներին ուղեկցում են Ստեփանակերտից դեպի Դադիվանք, Ամարաս և վերադարձնում մեկնման կետ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը:
Նախարարության խոսքով ՝ հրադադարը պահպանվում է ԼՂ հակամարտության գոտու շփման գծի ողջ երկայնքով:
Ռուս խաղաղապահները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ինչպես նաև վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքներն ու մարդասիրական օգնություն ցուցաբերում բնակչությանը:
Բացի այդ, Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներական խմբերը շարունակում են աշխատել Լեռնային արաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած զինամթերքից մաքրվել է 1623 հա տարածք, 508 կմ ճանապարհ, 5077 բնակելի շենք, ներառյալ 30 սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25154 պայթուցիկ օբյեկտ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին: