Երեկ աշխատանքային այցով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եղել է Մարտունու շրջանում։ Այս մասին նա հայտնել է իր Facebook-յան էջում։ Նա հանդիպումներ է ունեցել Մարտունի քաղաքում, ինչպես նաև Բերդաշեն, Աշան, Նոր շեն, Հացի, Ավդուռ ու Մյուրիշեն համայնքներում: Նա այցի ժամանակ մի քանի կարևոր հարց է առանձնացրել։
«Ամենակարևոր հարցերից մեկն այն է, որ մեր երկրի ներքին թշնամիները խաթարում են մեր անդորրը, հերթական հոգեբանական ճնշումն են գործադրում, հերթական վիրավորանքն են փոխանցում մեզ։ Գլխավոր թեմաներից մեկը Կարմիր Շուկայի չակերտավոր թեման է։ Հայաստանի ցանկացած քաղաքական գործիչ այս փուլում ինքնահաստատման համար կեղծ հայրենասիրական օրակարագով մեզ փորձում է մեղադրել այն հարցում, թե իբր մենք պատրաստվում ենք ինչ-որ նպատակներով ինչ-որ գործարքներ իրականացնել։ Այդ կեղծ հայրենասերներին ուզում եմ հարցնել՝ ո՞ւր էին, երբ Կարմիր Շուկան ավելի քան 15 օր վտանգված էր, երբ ամեն մի վայրկյան հակառակորդը փորձում էր զավթել, խլել մեզնից Կարմիր Շուկան»,-ասել է Արայիկ Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։