ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Գուրգենի Ղահրամանյանը ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից և անցել երկարամյա ծառայության կենսաթոշակի: Այս մասին Armenia Today-ին հայտնեց Արցախի ՆԳՆ խոսնակ Հունան Թադևոսյանը։
Ղահրամանյանն ավելի քան 26 տարի ծառայում է ոստիկանության համակարգում։