Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների երեկ իրականացված որոնումներն արդյունք չեն տվել: Այս մասին հայտնել է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն:
Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններում:
Զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1527 է: