Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ապրիլի 22-ի նիստում կրկին հավաստիացրեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներն օգտագործվել են նպատակային։
Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ բյուջեից ծախսվել է շուրջ 120 միլիարդ դրամ լրացուցիչ միջոց, որից 52 միլիարդ դրամը ներգրավվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշիվներից:
«Հայտարարություններն այն մասին, որ ֆոնդից պաշտոնյաներին պարգևավճարներ են վճարվել, չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց վարչապետը։ Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր դոնորներին՝ նշելով, որ 1992 թվականից մինչև 2020 թվականի սեպտեմբերը Հիմնադրամին է նվիրաբերվել 247 միլիոն դոլար, իսկ պատերազմի 44 օրվա ընթացքում՝ 212 միլիոն դոլար:
Այս միջոցները կուղղվեն Ղարաբաղում ենթակառուցվածքների և բնակարանների վերականգնման ծրագրի իրականացմանը, որը կտևի 3 տարի։