ԱՀ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ 911 ահազանգման կենտրոնում քիչ առաջ հաղորդում է ստացվել Ստեփանակերտ քաղաքի «Գետափ» տեղամասից հայտնաբերված՝ չպայթած զինամթերքի մասին:
«ԱԻՊԾ սակրավորները ժամը 17:20-ի սահմաններում կիրականացնեն ռազմամթերքի վնասազերծում:
Պայթյունի ձայնը լսելի կլինի Ստեփանակերտ քաղաքում, մասնավորապես՝ Հին Արմենավան և Հայկավան թաղամասերում: Խնդրում ենք չանհանգստանալ:
Տեղեկատու հեռախոս՝ -911, 047 94 09 11»,- ասված է ԱՀ ԱԻՊԾ-ի հաղորդագրության մեջ։