«Հաղթանակի թելադրություն» ակցիային մասնակցում էին Ստեփանակերտի համալսարանի ուսանողները և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները:
«Մեր այսօրվա ակցիան նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի տարեդարձին: Նպատակն էր խթանել տեղի բնակչության հետաքրքրությունը Հայրենական մեծ պատերազմի թեմաների ուսումնասիրության հարցում:
Բոլոր մասնակիցները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին միջոցառման նկատմամբ և հիանալի արդյունքներ ցույց տվեցին »,-ասաց մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա, կապիտան Իվան Սերգեևը:
Թելադրությունը գրելուն մասնակցել են 2-րդ կուրսի շուրջ 50 ուսանողներ, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ինչպես նաև Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի 10 զինծառայող:
Միջոցառման ավարտին, բացի թելադրություն գրելուց, ուսանողներն ու ուսուցիչները ընթերցեցին բանաստեղծությունների տողեր Հայրենական մեծ պատերազմի հերոսների մասին, դիտեցին վավերագրական ռազմական նյութեր ինչպես նաև խոսեցին 1941-1945 թվականներին ռազմաճակատներում զոհված իրենց հարազատների մասին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայված է՝ վերահսկելու Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը և ռազմական գործողությունները: