Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման մասնագետներն ավարտել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների համար 30 բլոկա-մոդուլային ավանների շինարարությունը:
«Այժմ ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի տարածքում ունեն բոլոր անհրաժեշտ պայմանները հարմարավետ ապրելու համար, ինչն, անկասկած, կարևոր տարր է հատուկ առաջադրանքների կատարման համար», – հավելել է նա:
Առ այսօր ռուս խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխման պահից պաշտպանության նախարարության մասնագետների կողմից կառուցվել է 30 բլոկա-մոդուլային։
Բլոկա-մոդուլային քաղաքներն ամբողջական ինքնավար օբյեկտներ են, որոնք համալրված են կենսապահովման բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով ՝ էլեկտրամատակարարման, ինքնավար ջեռուցման, սանհանգույցների, ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերով, ինչպես նաև համալրված են անհրաժեշտ կահույքով և կենցաղային տեխնիկայով: Լեռնային Ղարաբաղի շինհրապարակներում ներգրավված է եղել շուրջ 600 մասնագետ և 65 միավոր տեխնիկա: