Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները նախօրեին ապահովել են 80 հոգանոց ուխտավորների ևս մեկ խմբի անվտանգ այցը Ամարասի քրիստոնեական վանք:
Այս մարդիկ այստեղ են եկել Ստեփանակերտից և վանքին հարակից այլ քաղաքներից ու գյուղերից: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հրադադարի վերաբերյալ հայտարարության ընդունման արդյունքում ռազմական գործողությունների դադարից հետո վաղ միջնադարյան Ամարաս վանքը գտնվում էր սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ: Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են պարբերաբար այս սրբավայր այցելող ուխտավորների անվտանգությունը:
Ամարաս վանքի քահանա հայր Անդրեասը և ուխտավոր Սամվել Վարդանյանը շնորհակալություն հայտնեցին ռուս խաղաղապահներին՝ իրենց հետ լինելու և մեր տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու համար: