Երևանի քաղաքապետարանը հրավիրում է մասնակցելու «Ստեփանակերտ-Երևան» համագործակցության շրջանակում իրականացվող «ԱՐՑԱԽԻ ԲԱՐԻՔՆԵՐ» խորագիրը կրող ցուցահանդես-տոնավաճառին, որը տեղի կունենա ս.թ. մայիսի 30-ին, ժամը 13:00-22:00 «Խաչքարերի պուրակում» (Հանրապետության հրապարակ, մետրոյի հարևանությամբ):
Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:
«Ցուցահանդես-տոնավաճառին ներկայացված կլինեն արցախյան շուրջ 30 ընկերությունների արտադրանքներն ու ծառայությունները:
Այցելուները հնարավորություն կունենան համտեսելու, ինչպես նաև գնելու արցախյան սննդամթերք, խմիչքներ:
Առանձին տաղավարներով ներկայացված կլինեն արցախյան հյուրանոցային ծառայությունները, գորգագործությունը, տեքստիլ արտադրությունը և ձեռագործ աշխատանքները»,- ասված է հայտարարության տեքստում: