Ռուս խաղաղապահներն ապահովել են 117 ուխտավորների անվտանգությունը՝ Անմարասի վանք այցելելիս։
Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը:
Այսպիսով, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները նախօրեին ապահովեցին ավելի քան 100 ուխտավորների մեկ այլ խմբի՝ Ամարասի հայկական վանք այցելության անվտանգությունը: Այս մարդիկ այստեղ են եկել Ստեփանակերտ քաղաքից և վանքի հարակից բնակավայրերից:
Ամարասը վաղ միջնադարյան հայկական վանքերից է և գտնվում է Մարտունու շրջանի տարածքում: Միջնադարյան Հայաստանում այն ուներ հայտնի կրոնական և մշակութային կենտրոնի կարգավիճակ:
«Ռուսաստանի խաղաղապահ զորքերի մարդասիրական արձագանքման կենտրոնը իրականացնում է ուղեկցորդություն և ուխտավորների պաշտպանություն դեպի Լեռնային Ղարաբաղի կրոնական վայրեր, այդ վայրերից մեկը Ամարասի վանքն է», – ասաց Մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Կորոլևը:
Հրադադարի համաձայնագրի ստորագրման արդյունքում, ռազմական գործողությունների ավարտից հետո, վաղ միջնադարյան Ամարասի հայկական վանքը գտնվում էր կողմերի սահմանազատման գծի մոտ: Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները պարբերաբար ապահովում են ուխտավորների անվտանգությունը, ովքեր ցանկանում են այցելել այս սրբավայրը: