Արցախում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախօրեին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը մարդասիրական օգնություն էր հատկացրել Մարտունու շրջանի երկու դպրոցների: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից:
Տարածաշրջանում էլեկտրաէներգիայի անջատումների հետ կապված ակցիայի ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հումանիտար կենտրոնի ներկայացուցիչներն անհրաժեշտ էլեկտրական սարքավորումներ հանձնեցին վարչակազմի ներկայացուցիչներին:
«Այսօր ակցիա անցկացվեց Մարտունու շրջկենտրոնի վարչակազմին ամբողջ գյուղի անխափան էլեկտրամատակարարման համար անհրաժեշտ սարքավորումներով ապահովելու համար, քանի որ մինչ այդ մեծ խնդիրներ կային: Այսօր այդ խնդիրը կլուծվի»,- ասաց Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ռուսլան Իվանովը:
Խաղաղապահները նաև շրջկենտրոնի դպրոցներ և մանկապարտեզներ կատարած այցերի ընթացքում կրթական հաստատությունների բժշկական գրասենյակներին նվիրեցին առաջին բուժօգնության պարագաներ, այդ թվում առաջին անհրաժեշտության դեղեր և վիրակապեր:
«Նույն տարածքում երկու դպրոցներում ակցիա անցկացվեց` անհրաժեշտ բժշկական գործիքները թողարկելու համար»,- ավելացրեց սպան:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայված է՝ վերահսկելու Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը ։