ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային այցով ՀՀ-ում է։ Այս մասին տեղեկանում են ԱՀ ԱԺ լրատվական ծառայությունից:
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Երևանում՝ ԱՀ մշտական ներկայացուցչությունում, հանդիպել է զոհված զինծառայողների հարազատներին, նրանց փոխանցել ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու շնորհված պարգևները՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար։
«Նրանց արյամբ են երիզվել Արցախի Հանրապետության սահմանները, նրանց շնորհիվ այսօր ամուր կանգնած ենք մեր հողին և հանուն նրանց պետք է ապրենք ու խաղաղ պայմաններում փորձենք վերականգնել մեր հայրենիքը»,- ասել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ իր զորակցությունն ու ցավակցությունը հայտնելով զոհված զինծառայողների հարազատներին։