Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում ՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, որը տեղի կունենա Բրյուսելում՝ հունիսի 14-ին: Այս մասին Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է հինգշաբթի օրը Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ. գրում է ՏԱՍՍ-ը:
«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին ես հանդիպում կունենամ Թուրքիայի նախագահի հետ: Սա լավ առիթ է մի շարք հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու համար», – ասել է Մակրոնը: «Մենք խոր տարաձայնություններ ունենք, գիտենք դրանց մասին, բայց, կարծում եմ, որ անհրաժեշտ է երկխոսություն վարել», – ասել է Ֆրանսիայի ղեկավարը:
«Ես ուզում եմ խոսել Սիրիայում տիրող իրավիճակի, Լիբիայի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մասին», – ասել է նա:
Մակրոնը նաև հավելել է, որ «մտադիր է քննարկել ՆԱՏՕ-ում համագործակցությունն ու դաշնակիցների հարաբերություններում վարքի կանոնները»: