Հունիսի 11-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ընդունեց Ռուսաստանի Դաշնությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Պիեռ Լեվին:
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում, ինչպես նաև խոսել են ԱՊՀ տարածքում առկա այլ արդիական հարցերի շուրջ: