ԵՄ- ն և ԱՄՆ-ն աշխատում են տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Մենք միասին աշխատում ենք տարածաշրջանային հակամարտությունների լուծման ուղղությամբ։ Վրաստանի դեպքում դա քաղաքական կուսակցությունների վերադարձն է խորհրդարան, Ղարաբաղի դեպքում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության միջոցառումների առաջխաղացումը», – գրել է Շառլ Միշելը՝ հավելելով, որ դրանք ընդամենը երկու օրինակ են, որոնք վկայում են ջանքերի միավորման մասին: