Արցախի խորհրդարանը շուրջ 1 միլիոն 400 հազար դրամ է հանգանակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա հեռուստամարաթոնին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, տեղի ունեցած լիագումար նիստում հայտնել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Արցախի ԱԺ նախագահը բոլոր հայրենակիցներին կոչ է արել «ակտիվորեն մասնակցել հեռուստամարաթոնին, քանի որ համազգային մի շարք ծրագրերի իրականացումը կախված է այսօրվա հանգանակությունից:
«Հուսով եմ՝ ականատեսը կլինենք դրական արդյունքների»,- ընդգծել է ԱՀ ԱԺ նախագահը: