Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ, քաղաքացիական անձինք) աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածում։
Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից, որոնումներն արդյունք չեն տվել։ Աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։ Աշխատանքներն առաջիկայում ևս կշարունակվեն։
Ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։ Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1604 աճյուն։