Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվում են Մատաղիսի ուղղությամբ։
Այս մասին հայտնել է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ խոսնակ Հունան Թադևոսյանը։
Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1604 աճյուն։